• ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
  • ՆԱԽԱԳԾԵՐ
  • ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Vanq

Համագործակցություն «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ

 

17/02/2023

 

«Վանք» բարեգործական հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը մեկնարկում են համագործակցություն՝ կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության ոլորտի մասնագետների համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Համագործակցության շրջանակում հիմնադրամի կողմից տրամադրվող կրթաթոշակները թույլ կտան այս ոլորտների մասնագետներին մասնագիտական աճի նոր հորիզոններ բացել։

 

«Մատենա» բիզնես դպրոցի ծրագրերը նախատեսված են միջին և բարձր օղակների ղեկավարների համար՝ համատեղելով միջազգային առաջատար բուհերի փորձն ու տեղական լավագույն մասնագետների գիտելիքը։ Կրթաթոշակառուների ընտրությունը կատարվում է «Վանք» հիմնադրամի և «Մատենայի» համատեղ հանձնաժողովի կողմից՝ դիմորդի մոտիվացիոն նամակի և հարցազրույցի հիման վրա։

 

Այս գործընկերությունն ուղղված է կայուն գիտելիքի փոխանցմանը և առաջնորդության զարգացմանը՝ նպաստելով մասնագիտական ու համայնքային առաջընթացին։

 

Address: 29 Rostomi str., Yerevan
Phone: +374 93 05 20 22
E-mail: info@vanq.am

 

 

Privacy Policy
  • HOME
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
  • ՆԱԽԱԳԾԵՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ