ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
«ՎԱՆՔ» բարեգործական հիմնադրամը ոչ առևտրային կառույց է, որը ձգտում է ստեղծել ավելի բարեկեցիկ ու հնարավորություններով լի ներկա և ապագա։

ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր նախաձեռնությունները միտված են կրթության, մշակույթի, սպորտի ոլորտների զարգացման և սոցիալական աջակցության միջոցով ավելի ուժեղ, ստեղծարար և հավասար հնարավորություններով համայնքներ ձևավորելուն։
«ՎԱՆՔ» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2018 թվականին: Բարեգործական հիմնադրամը քաղաքացիների կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է մշակութային, բարեգործական, հանրօգուտ նպատակներ և գործում է ՀՀ սահմանադրության, ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և կանոնադրության հիման վրա:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ,
ՈՐԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐ
Մեր յուրաքանչյուր քայլը կոչված է ապահովելու նոր հնարավորություններ, խթանելու համայնքների զարգացումը և աջակցելու բազում երեխաների ու երիտասարդների ներուժի առավելագույն իրացմանը։
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
«ՎԱՆՔ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորումն ապահովվում է հիմնադիրների ներդրումներով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների նվիրատվություններով, նվիրաբերություններով, դրամաշնորհներով, պետական աջակցությամբ և ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներով։

ՄԵՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
Կրթության ոլորտի աշխատողներ, ուսուցիչներ