ՄԵՐ ՆԱԽԱԳԾԵՐԸ
Հավատարիմ իր առաքելությանը` 2018թ.-ից առ այսօր «ՎԱՆՔ» հիմնադրամը իրականացնում է ամենատարբեր նախագծեր` ուղղված սպորտի, կրթության և մշակույթի ոլորտների զարգացմանը:


Հիմնադրամի ուշադրության կենտրոնում էին հայազգի գործարար և մեծ բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակի հավերժացման ծրագրերը: Աջակցել ենք նաև հայագիտական հետազոտությունների իրականացմանն ու սպորտային և գիտական միջոցառումների կայացմանը:
Արցախի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման նպատակով աջակցություն ենք ցուցաբերել «Թի Էյ Վանք Լես» և «Տիտանիկ» ընկերությունների գործունեությանը:
Նախաձեռնել և աջակցել ենք մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող ծրագրերին: Այսպես, ֆինանսավորել ենք Մոսկվայում բարերարի հուշարձանի կառուցման և Արցախի Վանք գյուղում Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված ըմբշամարտի հուշամրցաշարի անցկացման աշխատանքները:
Բացի այդ, հայագիտական հետազոտությունների զարգացման խթանման նպատակով աջակցել ենք «Անիվ» հիմնադրամի նախաձեռնությամբ 2018թ-ի հոկտեմբերին Երևանում անցկացվող «Բալթիկ ծովից Սև ծով. հայերը մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացներում» միջազգային գիտաժողովի կայացմանը:

Տարին լի էր հայկական մշակույթին ու արվեստին նվիրված միջոցառումներով, ինչպես նաև անփոփոխ հաստատակամությամբ` աջակցելու Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին:
Մեր մասնակցությունն ունեցանք նաև «Ավրորա» մարդասիրական
նախաձեռնությանը`միանալով «Երախտագիտությունն` ի գործ» համամարդկային գաղափարին:
Հայ երիտասարդների տաղանդը միջազգային հարթակներում ներկայացնելու համար աջակցել ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսի ուսանողներին` հոգալով վերջիններիս` Մոսկվայում կայացող ԲՐԻԿՍ երկրների միջազգային փառատոնին մասնակցության ծախսերը:
Կարևորելով հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանում և, առավել ևս, արտերկրում, աջակցել ենք ՌԴ-ում գործող «Հայասա» մշակութային-լուսավորչական կենտրոնի գործունեությանը: Հիմնադրամի աջակցությամբ լույս են տեսել պրոդյուսեր Տիգրան Մանասյանի երկու ֆիլմերը. առաջինը` նվիրված Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքությունում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, իսկ երկրորդը` ազգային մեծ բարերար, երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի կյանքին և գործունեությանը:
Մեր մասնակցությունն ենք ունեցել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:
Իհարկե, շարունակել ենք Արցախի զարգացմանն ու աճին ուղղված ծրագրերի իրականացումը` այս անգամ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով «Արարիչ» բարեգործական հիմնադրամին:

Հայաստանի համար փորձություններով լի այս տարում բոլոր ուժերն ուղղեցինք առողջապահական ու սոցիալական աջակցության ծրագրերին:
Տարին սկսեցինք «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հետ` աջակցելով վերջինիս առաքելությանը` օգնելու երեխաներին քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը հաղթահարելու համար:
Ֆինանսական օգնություն ցուցաբերեցինք նաև Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում պատերազմի հետևանքով ապաստանած Թալիշ գյուղի և այլ բնակավայրերի բնակիչներին:

Այս տարի ուշադրության կենտրոնում պահեցինք երեխաների ու երիտասարդների կրթությանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը:
Կարևորելով կրթված և գիտակից սերնդի դերը հզոր և կայուն ապագայի ձևավորման գործում` աջակցել ենք երիտասարդների շրջանում մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը և տրամադրել կրթաթոշակներ` Մատենա առաջնորդության և մասնագիտական զարգացման դպրոցում ուսանելու համար:
Paris Elysees Entreprise կազմակերպությանը՝ «Donation of Unibank for Children's center in Armenia» բարեգործական նպատակով տրամադրվել է ֆինանսական օգնություն:

Այս տարի ևս հավատարիմ ենք մնացել նախորդ տարում որդեգրած քաղաքականությունը` ուշադրության կենտրոնում պահելով երեխաների ու երիտասարդների ուղղված ծրագրերը:
Աջակցել ենք Mishpacha children’s home բարեգործական հիմնադրամին, որը հարյուրավոր երեխաների տրամադրում է սնունդ, հագուստ, կրթություն, առողջապահական ծառայություններ, հոգեբանական աջակցություն և սեր՝ ապահովելով անվտանգ և խնամված միջավայր։
Եվ, իհարկե, շարունակել ենք ներդրումներ կատարել կրթության ոլորտում՝ իրականացնելով ծրագրեր, որոնք ոչ միայն բարելավում են ուսումնական գործընթացը, այլև այն դարձնում են ավելի հետաքրքիր և ներգրավող։ Այս նպատակով Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցին նվիրաբերել ենք մանրադիտակներ՝ խթանելով հետազոտական մտածողությունն ու գիտության հանդեպ հետաքրքրությունը։

Այս տարի հատկապես կենտրոնացել ենք առողջ ապրելակերպի ձևավորման և սպորտի հանդեպ հետաքրքրության մեծացման վրա՝ խթանելով ակտիվ կենսակերպը։
Տարին սկսել ենք նոր համագործակցությամբ, այս անգամ` «Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա» ՀԿ-ի հետ: Աշխատելու ենք միասին` մեր մարզիկներին ժամանակակից մարզական սարքավորումներով, պարագաներով և հանդերձանքով ապահովելու համար:
Սիրով աջակցեցինք «Դիլիջանյան խաղեր 2025» միջազգային փառատոնի անցկացմանը՝ զարգացնելով ինտելեկտուալ ժամանցի մշակույթը:
Աջակցություն ենք ցուցաբերել նաև Դիլիջանի զարգացման հիմնադրամին ՝ «Դիլիջանի ֆուտբոլային ակադեմիա» նախագծի իրականացման գոծում: