• ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
  • ՆԱԽԱԳԾԵՐ
  • ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Vanq

Հիմնադրամը աջակցում է Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությանը

 

Այս տարվա հոկտեմբերին «Սպարտակ» ֆուտբոլային արենայում անցկացվեց վետերանների թիմերի մրցաշար՝ նվիրված 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի 99-ամյակին։ Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությունը մրցաշարին մասնակցեց «Վանք» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

 

Գլխավոր մրցաշարից հետո տեղի ունեցավ ընկերական խաղ Ֆուտբոլի վետերանների միության հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության միջև։ Հայաստանի թիմի կազմում էին այն խաղացողները, ովքեր Նիկիտա Սիմոնյանի ղեկավարությամբ 1973 թվականին «ոսկե դուբլ» են գրանցել՝ նվաճելով ԽՍՀՄ առաջնությունը և գավաթը։

 

Թիմերի կազմում հանդես եկան հայտնի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Չերկեսը, Ալբերտ Սարգսյանը, Ռոման Վոյդելը, Արթուր Քոչարյանը, Անդրեյ Մուրնինը, Համլետ Մխիթարյանը և ուրիշներ։


Դիտարժան խաղն ավարտվեց 4:1 հաշվով՝ Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության օգտին։

Address: 29 Rostomi str., Yerevan
Phone: +374 93 05 20 22
E-mail: info@vanq.am

 

 

Privacy Policy
  • HOME
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
  • ՆԱԽԱԳԾԵՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  • ՆՎԻՐԱԲԵՐԵԼ