13/02/2024
«Վանք» հիմնադրամը` Յունիբանկի հետ համագործակցությամբ, շարունակում է աջակցել ամենատարբեր կրթական ծրագրերի կյանքի կոչմանը։ Այսպես, երկու կառույցների հերթական նախաձեռնության շրջանակում Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը ստացավ նոր մանրադիտակներ՝ նպաստելով ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը։
Ֆիզմաթ դպրոցը կրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող հաստատություն է. 2023 թվականին այն ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն դպրոցների ցանկում՝ ըստ World’s Best School Prizes հեղինակավոր մրցույթի։
Հիմնադրամի աջակցությունը միտված է ապագայի գիտնականների և հետազոտողների համար նոր հնարավորություններ ստեղծելուն՝ ապահովելով ժամանակակից ուսումնական պայմաններ։