03/01/2025
«Վանք» հիմնադրամը համագործակցություն է սկսում Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի հետ՝ աջակցելով հեծանվասպորտի զարգացմանը և տարածմանը։ Հիմնադրամի տրամադրած ֆինանսական աջակցությունը նպատակ ունի խթանելու մարզիկների պատրաստվածությունը և ստեղծելու նոր հնարավորություններ այս մարզաձևի առաջընթացի համար։
Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիան տարիներ շարունակ աշխատում է Հայաստանում հեծանվասպորտի զարգացման և հանրայնացման ուղղությամբ։ «Վանք» հիմնադրամը բարձր է գնահատում այս աշխատանքը և ուրախ է աջակցելու մարզիկներին՝ իր ներդրումն ունենալով նրանց մրցունակության և բարձր արդյունքների գրանցման գործում։