
Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն՝ անցկացնելու անվասայլակով բասկետբոլի վարպետության դաս և ցուցադրական խաղ։ «Վանք» հիմնադրամն ու Յունիբանկը համատեղ հանդես են եկել որպես Երևանում կայացած ամփոփիչ միջոցառման հովանավորներ՝ աջակցելով նախաձեռնությանը, որը միավորել էր սպորտը և կամքի ուժի կարևոր ուղերձը։
Յունիբանկը կարևորում է սպորտի և ակտիվ կենսակերպի խթանմանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են նոր հնարավորությունների ստեղծմանը և ընդգծում նպատակասլացության կարևորությունը։
«Վանք» հիմնադրամը կշարունակի իր համագործակցությունը Յունիբանկի հետ՝ սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնություններին աջակցելու նպատակով: